Մովսես Երեմյանի կինը` Աննան, մեկնեց ԱՄՆ, որպեսզի այնտեղ լույս աշխարհ բերի որդուն

 

 

 

 

 

Մովսես Երեմյանի կինը` Աննան, մեկնեց ԱՄՆ, որպեսզի այնտեղ լույս աշխարհ բերի որդուն

 

ընթերցողներին հայտնել է, որ դերասան Մովսես Երեմյանն ու կինը` Աննա Սիմոնյանը, սպասում են իրենց առաջնեկին։ Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը։ Նրանք արու զավակ են ունեցել։

 

հայտնի է դարձել, որ Աննան այսօր մեկնել է ԱՄՆ։ Հղիության 6-րդ ամսում գտնվող Աննան մեկնել է Հայաստանից, որպեսզի առաջնեկն ԱՄՆ–ում լույս աշխարհ գա։ Ժամեր առաջ Մովսեսը ճանապարհել է սիրելի կնոջը։ Մինչև մեկնելը երիտասարդ ամուսինները նոր ֆոտոշարքեր են անցել։

 

Աննան այս փուլում որպես  դերասանուհի ներկայանում է «Նռան հատիկ» հեռուստասերիալում։ Նախագծի պրոդյուսեր Դիանան Գրիգորյանից հետաքրքրվեցինք` արդյոք Աննայի կերպարային գիծը փակվել է ֆիլմում` հաշվի առնելով, որ նա մի քանի ամիս բացակայելու է Հայաստանից։

 

«Ֆիլմում ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես կյանքում։ Սցենարն այնպես ենք գրել, որ Աննան այս փուլում մեկնում է ԱՄՆ` երեխային այնտեղ ունենալու նպատակով։ Աննայի հերոսուհու կերպարային գիծը չի փակվում։ Երեխային ունենալուց հետո Աննան կվերադառնա Հայաստան, կշարունակվի նաև նրա կերպարային գիծը։ Ագնեսան ևս օրերս մայր դարձավ, սակայն երեխայի ծննդից հետո արդեն մասնակցում է նկարահանումներին»,– ասաց Դիանան։

 

Պրոդյուսերը չի բացառում, որ այս ընթացքում Աննան կմասնակցի նկարահանումներին նաև տեսազանգերի միջոցով։

 

Be the first to comment on "Մովսես Երեմյանի կինը` Աննան, մեկնեց ԱՄՆ, որպեսզի այնտեղ լույս աշխարհ բերի որդուն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ