Հայտնիները մասնակցել են «Իմ ապագան քո արձագանքն է» բարեգործական համերգին

 

 

 

 

 

«Էխո» կազմակերպությունն «Արամ Խաչատրյան» համերգասրահում հերթական բարեգործական համերգն է իրականացրել՝ «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով: Մի շարք երգիչ-երգչուհիներ եւ պարային խմբեր հավաքվել էին մեկ նպատակի շուրջ՝ աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների նոր վերականգնողական կենտրոնի կառուցմանը: Իհարկե, այս նպատակի իրագործման հարցում իր մեծ ներդրումն է ունենում նաեւ հանդիսատեսը, ով ներկա է լինում կազմակերպվող բոլոր միջոցառումներին:

Ելույթ ունեցան Նարե Գեւորգյանը, Արսեն Գրիգորյանը (Մրրո), Եվա Եգանյանը, Սոնա Շահգելդյանը եւ Մասիս Հունանյանը, իսկ տոնական համերգը վարում էին Լուսինե Բադալյանը եւ Ժակը:

«Իմ ապագան քո արձագանքն է» բարեգործական համերգին

«Արդեն 8 ամիս է՝ մեկնարկել է «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով միջոցառումների ծրագիրը, որն իրականացվում է թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Հասարակության կողմից բավական ջերմ է ընկալվում նախաձեռնությունը, մեր արտիստներն էլ սիրով մասնակցում են բոլոր համերգներին: Այս անգամ ավելի շատ ժողովրդական երգեր հնչեցին երեկոյի ընթացքում, որոնք սիրված են հանրության կողմից»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Էխո»-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանը:

Լուսինե Բադալյանը, ով արդեն մի քանի տարի է՝ կազմակերպության կողքին է եւ վարում է բարեգործական միջոցառումները, նկատեց՝ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, որոնք դեռեւս չլուծված են, թեեւ կարող են լինել հեշտ լուծելի.«Մի փոքր ուշադրություն, մի փոքր ջանք, եւ այդ խնդիրների գոնե մի փոքր հատվածը կարելի է շատ արագ լուծել: Դրա համար էլ կարծում եմ՝ հրաշալի գաղափար է վերականգնողական կենտրոնի ստեղծումը, որտեղ բոլոր մանրուքները հաշվի են առնված: Հետեւաբար՝ ամեն մեկս մեր ձեւով, մեր չափով օգնում ենք: Հուսով եմ՝ այն երազանքը, որ ունեն «Էխո»-ի ներկայացուցիչները, ի վերջո իրականություն կդառնա»,- նշեց Լուսինեն:

Արսեն Գրիգորյանը (Մրրոն)

«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ.-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական եւ մասնագիտական վերականգնման, նրանց համար մատչելի միջավայրի ապահովման նպատակով: Եթե դուք նույնպես ցանկանում եք նվիրատվություն կատարել եւ աջակցել վերականգնողական կենտրոնի կառուցման ծրագրին, ապա կարող եք այցելել ekho.am/ կայք եւ ծանոթանալ մանրամասներին, կամ զանգահարել (093) 48 94 54 հեռախոսահամարով:

Be the first to comment on "Հայտնիները մասնակցել են «Իմ ապագան քո արձագանքն է» բարեգործական համերգին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ