Խոյ – հուլիս

Աստղագուշակության համաձայն՝ այս նշանի համար ամենադժվար ամիսը կլինի հուլիսը, քանի որ այն կարող է բերել առողջության հետ կապված խնդիրներ։ Խոյերը հուլիսին արդեն պետք է ժամանակ տրամադրեն՝ համոզվելու, որ առողջության հետ ամեն ինչ կարգին է։

Ցուլ – սեպտեմբեր

Սեպտեմբերին հորոսկոպի այս նշանի տակ ծնված մարդիկ շատ ցնցումներ ու փոփոխություններ կունենան։ Նրանց պետք է մնալ համբերատար ու չհանձնվել։

Երկվորյակ – հունիս

Հունիսը Երկվորյակների համար կլինի մի շրջան, երբ կունենան անհաջողություններ, թյուրիմացություններ, փորձությունների կենթարկվեն սիրային հարաբերությունները, բայց ամսվա վերջին ամեն բան կպարզվի։

Խեցգետին – մայիս

Մայիսը դժվար ամիս կլինի այս մարդկանց համար։ Նրանք պետք է զգույշ լինեն ու մտածեն ամեն բառ արտասանելուց առաջ։ Այս ամիս անհաջողություններից խուսափել չի լինի։

Առյուծ – օգոստոս

Օգոստոսը կարող է խնդիրներ առաջացնել մտերիմների հետ հարաբերություններում։ Հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել որոշ պլաններ ու տոնակատարություններ։

Կույս – դեկտեմբեր

Դեկտեմբերը Կույսերի համար դժվար ամիս կլինի։ Հնարավոր են կոնֆլիկտներ անձնական ու մասնագիտական կյանքում։ Նրանց պետք է խորը շունչ քաշել ու որքան հնարավոր է հանգիստ անցկացնել այս շրջանը։

Կշեռք – հունվար

Հունվարը շատ դժվար շրջան կլինի այս մարդկանց համար։ Նրանց կարող են ուղեկցել անհանգստությունը, լարվածությունն ու քնի բացակայությունը։ Առողջությանը վտանգ կսպառնա, պետք է զգույշ լինել։

Կարիճ – ապրիլ

Ապրիլը կարող է դժվար շրջան լինել այս նշանի համար, քանի որ նրանք ավելի դյուրազգաց կդառնան, քան սովորաբար։ Կա հնարավորություն, որ կարող են բախվել անցյալի հարաբերությունների հետ։

Աղեղնավոր – հոկտեմբեր

Հոկտեմբերը ամիս է, երբ նրանք պետք է ուղղեն իրենց սխալները։ Որքան շատ պատրաստ լինեն իրենց վրա վերցնել պատասխանատվություն՝ իրենց անցյալի համար, այնքան քիչ խնդիրներ կունենան ապագայում։ Սա դժվար շրջան կլինի։

Այծեղջյուր – մարտ

Մարտը ամիս է, երբ ձեր կյանքում փոքրիկ քաոս կսկսվի, երբ հարցը վերաբերի առողջությանը, այդ պատճառով պետք է հենց հիմա սկսեք մտածել դրա մասին։ Որքան շատ ջանք թափեք հիմա, այնքան քիչ խնդիրներ կունենաք հետագայում։

Ջրհոս – հուլիս

Հուլիսին փորձությունների կենթարկվի ինչպես ձեր առողջությունը, այնպես էլ կյանքը։ Ընդհանուր տարին լավն է այս նշանի համար, բայց այս ամիսը դժվարություններ կբերի։ Նրանց պետք է մեծ ուշադրություն դարձնել իրենց կյանքի այն ոլորտներին, որտեղ դա անհրաժեշտ է։

Ձկներ – մայիս

Մայիսին դժվար կլինի պահպանել հանգստությունն ու չտրվել հույզերին. այս ամիս շատ բան ձեզ հունից կհանի, իրավիճակը դեպի վատը կփոխվի։