Կարո Հովհաննիսյանը` «Էլենի օրագրում» իր կերպարի և բուռն քննարկումների առարկա դարձած անձնական կյանքի մասին

 

 

 

 

 

 

Կարո Հովհաննիսյանը` «Էլենի օրագրում» իր կերպարի և բուռն քննարկումների առարկա դարձած անձնական կյանքի մասին

 

Դերասան Կարո Հովհաննիսյանն էկրանային որոշակի դադարից հետո սկսել է նկարահանվել «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։ զրույցում Կարոն խոսել է ոչ միայն նոր աշխատանքի մասին, այլև պարզաբանել անձնական կյանքին վերաբերող հարցերը, որոնք վերջին շրջանում լայն քննարկման առարկա էին դարձել։

 

«Սաշի կերպարն առանցքային է լինելու ֆիլմում։ Թե հետագայում ինչ զարգացում  կունենա կերպարը, չեմ ուզում բացահայտել։ Կարծում եմ` այսպես ավելի հետաքրքիր կլինի հեռուստադիտողների համար»,– նշեց նա ու հավելեց, որ Սաշի կերպարը դեռ անելիք ունի ֆիլմում և շուտ չի հեռանա հեռուստասերիալից։

 

Կարոն հեռուստասերիալ վերադառանում է որոշակի դադարից հետո։ Նա նշեց, որ այս դադարը կարող էր և չլինել. «Մինչև Մոսկվա մեկնելս այլ առաջարկներ ունեի, սակայն այդ պահին գործեր ունեի Մոսկվայում։ Իհարկե, կարոտել էի նկարահանման ընթացքը, սակայն դադարի ժամանակ հասցրեցի այլ գործերով զբաղվել, մասնագիտական առումով լիցքաթափվելու հնարավորություն ունեցա և թարմ ուժերով վերադարձա այս ոլորտ»։

 

 

Սա Կարոյի երկրորդ համագործակցությունն է «Շանթ» հեռուստաընկերության հետ։ Նա նկարահանվել է նաև «Սահմանին 2» ֆիլմում, որը դեռ չի հեռարձակվել եթեր։  «Էլենի օրագրի» ստեղծագործական թիմը նոր է Կարոյի համար, սակայն դերասանը նշեց, որ նկարահանումներն անցնում են դրական մթնոլորտում։ «Էդգար Իգիթյանի հետ խաղացել ենք «Սահմանին» ֆիլմում, սակայն միասին տեսարաններ չենք ունեցել։ Նրա և անձնակազմի մյուս անդամների հետ համագործակցությունը շատ լավ ստացվեց։ Տպավորություն էր` վաղուց ենք ճանաչում իրար, շատ նախագծեր ենք անցել միասին։ Ադապտացման խնդիր չի եղել ոչ իմ, ոչ էլ անձնակազմի կողմից»,– նշեց նա։

 

Կարոն եթեր է վերադառնում իմիջային որոշակի փոփոխությամբ։ Նա նշեց, որ իմիջային փոփոխության որոշումը նոր կերպարով պայմանավորված չի եղել, սանրվածքի փոփոխությունն արել է ավելի վաղ. «Մինչև  առաջարկ ստանալս որոշել էի արտաքին փոփոխություն անել։ Ես անում եմ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս։ Իհարկե, եթե դերս պարտադրի, պատրաստ եմ որոշակի փոփոխությունների, բայց այս դեպքում կարիք չկար։ Կարծում եմ` կերպարին էլ է համապատասխանում նոր սանրվածքս»։

 

Реклама 47

 

Վերջին շրջանում քննարկվում էր Կարոյի անձնական կյանքը։ Նախ` խոսակցություններ տարածվեցին, որ նա և նշանածը` Ռիտան, ամուսնացել են Մոսկվայում, ապա լուրեր տարածվեցին, թե զույգը բաժանվել է։  Կարոն որոշել է այլևս չխոսել անձնականի մասին, սակայն պարզաբանում տվեց այս թեմաների վերաբերյալ։

 

«Մոսկվայում չեմ ամուսնացել։ Հարսանիքի հետ կապված ծրագրեր հիմա կան, սակայն որոշել ենք հնարավորինս քիչ ինֆորմացիա տալ մեր անձնականի  հետ կապված։ Մենք չենք ուզում մեր անձնական կյանքն ամենօրյա քննարկման թեմա լինի։ Մոսկվայում բաժանվելու խնդիր ևս չի եղել։ Պարզապես եղել է ժամանակավոր բացակայություն` ես Մոսկվայից եկա Երևան, հիմա Ռիտան էլ է եկել Հայաստան։ Նա նորից գնալու է։ Արտառոց ոչ մի բան չի եղել, ինչ էլ եղել է, մեր անձնական խնդիրն է, ամեն ինչ հետևում է մնացել»,– նկատեց նա։

 

 

Կարոն և Ռիտան երբեք չեն ձգտել փակ պահել իրենց անձնական կյանքը։ Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչն է ստիպել հիմա նման որոշում կայացնել։ Պարզվում է` վերջին շրջանում տարածված խոսակցություններն են ստիպել դերասանին վերանայել իր մոտեցումը։

 

«Հասկացա, որ փոքրիկ Հայաստանի պարագայում, երբ ամեն մեկս բավականին շատ բան գիտենք մեր կողքինի մասին, ամենաճիշտը լրացուցիչ ինֆորմացիա չտալն է։ Ես երբեք ոչինչ չեմ թաքցրել, որովհետև թաքցնելու ոչինչ չեմ ունեցել, պարզապես լուր տարածվեց, թե ես հաստատել եմ, որ մենք բաժանվել ենք։ Իրականում այդպես չէր։ Այդ միջադեպն ինձ դուր չեկավ։ Որոշեցի այլևս չխոսել անձնականիս մասին։ Միայն կասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, որևէ խնդիր չունենք»,– եզրափակեց նա։

 

Be the first to comment on "Կարո Հովհաննիսյանը` «Էլենի օրագրում» իր կերպարի և բուռն քննարկումների առարկա դարձած անձնական կյանքի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ