Արամ MP3-ն` «Լավ երեկոյի» ստացած հատուկ մրցանակի և նոր եթերաշրջանի մասին

 

 

 

 

Արամ MP3-ն` «Լավ երեկոյի» ստացած հատուկ մրցանակի և նոր եթերաշրջանի մասին

Արամ MP3-ն` «Լավ երեկոյի» ստացած հատուկ մրցանակի և նոր եթերաշրջանի մասին
Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում մեկնարկած «Լավ երեկո» նախագիծը կարճ ժամանակ անց սիրվեց եւ մեծաթիվ հետեւորդներ ձեռք բերեց: Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանն ու լրագրող Արուս Տիգրանյանը համատեղ աշխատանքի արդյունքում ամեն ուրբաթ ապահովում էին լավ երեկո, ինչը գնահատվեց ոչ միայն հանրության, այլեւ ՀՀ նախագահի կողմից: Փետրվարի 28-ին կայացած ամենամյա «Հայկյան 2017» մրցանակաբաշխության շրջանակում «Լավ երեկոյին» շնորհվել է հատուկ մրցանակ` կարճ ժամանակում լայն ընդունելության արժանանալու եւ մեծ լսարան գրավելու համար:
Պատվավոր մրցանակի եւ ավելի մեծ պատասխանատվության մասին Life.panorama.am-ը զրուցել է Արամ MP3-ի հետ:
«Այն, ինչ մտածվել էր դեռ մեկ տարի առաջ` ունենալ հաղորդում, որը կլիներ մերը, հայկականը, որը կլիներ նաեւ տարբերվող, որովհետեւ այդօրինակ հաղորդում կա տարբեր երկրներում, մեզ կարծես թե հաջողվեց: Մենք ինչ-որ չափով կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը, որի համար մեզ տրվեց այդ մրցանակը, ինչի համար էլ շատ շնորհակալն ենք: Պետք է խոստովանեմ, որ այդ գնահատականը էլ ավելի պարտավորեցնող է, այն մեզ կրկնակի ոգեւորություն է հաղորդում, որպեսզի նոր ուժերով սկսենք հաջորդ եթերաշրջանը եւ էլ ավելի լավ արդյունքներ գրանցենք»,- նշեց Արամը` հավելելով, որ «Լավ երեկո»-ի թիմն իրենց համար կոնկրետ հաղթաթուղթ չի սահմանել եւ մանրակրկիտ աշխատել է հաղորդման բոլոր կողմերի վրա` անընդհատ փորձելով կատարելագործվել:
Այս օրերին «Լավ երեկո»-ի թիմը զբաղված է հաղորդման երկրորդ եթերաշրջանի նկարահանումներով, որն այս ամիս արդեն եթերում կլինի: Հետաքրքրվելով, թե ինչ է սպասվում նոր եթերաշրջանում, Արամ MP3-ը պատասխանեց.
«Մենք սկսել ենք նկարահանումները, ամեն ինչ շատ լավ է ընթանում:  Իհարկե, նոր եթերաշրջանում որոշակին թարմացումներ կլինեն, բայց սիրված էջերը հաստատ կպահպանվեն: Ամեն դեպքում, ինչ էլ անենք, խոստանում եմ` հետաքրքիր կլինի»:
Ի դեպ` զրույցի վերջում հետաքրքրվեցինք նաեւ Գարիկ Պապոյանի առողջական վիճակից, Արամը վստահեցրեց, որ Գարիկն իրեն արդեն լավ է զգում եւ մասնակցում է նկարահանումներին: Այնպես որ, կարծիքները, թե Գարիկը չի մասնակցի «Լավ երեկո»-ի երկրորդ եթերաշրջանին, անհիմն են

Be the first to comment on "Արամ MP3-ն` «Լավ երեկոյի» ստացած հատուկ մրցանակի և նոր եթերաշրջանի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ