Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Հայկյան» մրցանակաբաշխությանը. «Հին արքաներն» ու «Լավ երեկոն» մրցանակ ստացան Սերժ Սարգսյանի կողմից

 

 

 

 

 

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Հայկյան» մրցանակաբաշխությանը. «Հին արքաներն» ու «Լավ երեկոն» մրցանակ ստացան Սերժ Սարգսյանի կողմից

 

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում երեկ կայացավ «Հայկյան-2017» մրցանակաբաշխությունը։

 

Միջոցառման շրջանակում տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017 թվականին երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած և հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած հայտնի մարդիկ, երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները:

ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերն ու մրցանակակիրներին։  Համերգի ժամանակ ելույթ են ունեցել Սոնա Ռուբենյանը, Էրիկը, Հայկոն, Կամո Սեյրանյանը, Մաշա Մնջոյանը, Գոռ Սուջյանը և այլք։ Երեկոյի հանդիսավարներն են եղել Ավետ Բարսեղյանն ու Դիանա Մալենկոն։

 

 

Մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակների են արժանացել հետևյալ մարդիկ և կազմակերպությունները.

 

«Արմենիա» հեռուստաընկերությունը` երիտասարդների շրջանում կրթադաստիարակչական մեծ դեր ունեցած «Հին արքաներ» պատմական հեռուստասերիալի համար

 

Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագիծը՝ կարճ ժամանակում երիտասարդների շրջանում լայն ընդունելության արժանանալու և մեծ լսարան գրավելու համար

 

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար

 

Արցախի առաջին պաշտպանական շրջանի բուժծառայության պետ Գևորգ Հարությունյանը՝ ռազմաբժշկության ոլորտում ունեցած ներդրման, թեժ գծում իր մասնագիտական աշխատանքն իրականացնելու, զինվորի և սպայի առողջության պահպանման ու կյանքի փրկության գործում մեծ ավանդի համար

 

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ մանկական ուղեղային կաթվածով ապրող երեխաներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերած մեծ աջակցության և վերականգնողական աշխատանքի համար

 

«Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը՝ առարկայական միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած բարձր արդյունքների համար

 

«Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց»անվանակարգում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ Սոչիում կայացած Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին հայաստանյան պատվիրակության մասնակցությանն աջակցելու համար

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը` Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության արդյունքում տուժող Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հարթակներում տարվող հետևողական աշխատանքի համար

 

Be the first to comment on "Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Հայկյան» մրցանակաբաշխությանը. «Հին արքաներն» ու «Լավ երեկոն» մրցանակ ստացան Սերժ Սարգսյանի կողմից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ