Նիկոլայ Եղիազարյանի դստեր առաջին լուսանկարն ու կազմակերպած անակնկալը կնոջ և աղջկա համար

 

 

 

 

 

 

Նիկոլայ Եղիազարյանի դստեր առաջին լուսանկարն ու կազմակերպած անակնկալը կնոջ և աղջկա համար

 

 

 

Երեկ Նիկոլայի կինը` Հելենը, և նորածին դուստրը դուրս են գրվել ծննդատնից։ Դերասանն ընկերների հետ գնացել է իր սիրելի աղջիկներին դիմավորելու և գեղեցիկ անակնկալ է մատուցել նրանց։ Ծննդատան դիմաց Նիկոլայն ու ընկերները նրանց սպասում էին փուչիկներով ու Ռուբինայի անվանատառերով։ Հելենին և Ռուբինային դիմավորողների թվում է եղել նաև դերասան Արսեն Լևոնյանը, որը բավականին մտերիմ է Նիկոլայի հետ։

 

«Շատ–շատ ուրախ եմ, որ առաջին երեխաս աղջիկ է, քանի որ միշտ ցանկացել եմ առաջինն աղջիկ ունենալ։ Ռուբինա անունը ես եմ ընտրել։ Ես շատ–շատ եմ սիրում այդ անունը։ Կարծում եմ` շատ յուրօրինակ անուն է։ Հելենն էլ շատ մեծ սիրով ընդունեց առաջարկս, ընտանիքիս անդամներն էլ։ Քանի որ հայրիկիս անունը Ռուբեն է, բոլորից շատ նա էր ուրախացել»,– նշել է դերասանը։

 

Նիկոլայը չի դադարում ասել, թե որքան երջանիկ է։ Նրա խոսքով` չի կարողանում նկարագրել զգացմունքները, սակայն երջանկությանը չափ չկա։

 

Be the first to comment on "Նիկոլայ Եղիազարյանի դստեր առաջին լուսանկարն ու կազմակերպած անակնկալը կնոջ և աղջկա համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ