«Առաջին անգամ էի հարսի զգեստ հագնում». Մերի Հակոբյանը` աշխարհահռչակ Zuhair Murad–ի հարսանեկան զգեստով

 

 

 

 

«Առաջին անգամ էի հարսի զգեստ հագնում». Մերի Հակոբյանը` աշխարհահռչակ Zuhair Murad–ի հարսանեկան զգեստով

 

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում ցուցադրում է լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ի մոդելավորած հարսանեկան զգեստները։  դերասանուհուց հետաքրքրվել է, թե ինչպես աշխարհահռչակ Zuhair Murad–ի հարսանեկան զգեստները ցուցադրելու հնարավորություն ունեցավ։ Պարզվեց` ֆոտոշարքն իրականացել է նրանց հայաստանյան ներկայացուցչության և գեղեցկության սրահներից մեկի հետ համագործակցության արդյունքում։

 

«Իրենք սովորաբար դրսից են մոդելների հրավիրում, այս անգամ ընտրել էին հայ դերասանուհու։ Մտածեցի, որ կարելի է աշխատել իրենց հետ, քանի որ զգեստները շատ գեղեցիկ էին, ես էլ այդ փուլում մի քիչ ժամանակ ունեի։ Զգեստների թե՛ արժեքը, թե՛ տեսքը, բավականին բարձր մակարդակի են։ Մտածեցի, որ հետաքրքիր կլինի համագործակցությունը։ Կերպարների ընտրությամբ իրենք են զբաղվել, սակայն դրանք մոտ էին իմ ճաշակին»,– ասաց Մերին ու նշեց, որ աշխատել է պրոֆեսիոնալ թիմի հետ։

 

Մերին առաջին անգամ էր հարսանեկան զգեստ հագնում։ Թեև յուրաքանչյուր աղջիկ երազում է հարսի զգեստի մասին, ասում է` հատուկ զգացողություններ չուներ։

 

 

«Ես հագել էի հարսի զգեստ, սակայն ինձ չէի զգում այդ կարգավիճակում։ Այս ամենին վերաբերվում էի որպես հետաքրքիր ֆոտոշարքի, որը անակնկալ կլինի իմ հետևորդների համար։ Ես չէի մտածում, որ շուտով այդ կարգավիճակում պետք է լինեմ, որովհետև հիմա ավելի շատ կենտրոնացած եմ գործնական, ոչ թե երազանքների վրա։ Իհարկե, ամեն աղջիկ երազում է  հարսի զգեստ հագնելու մասին, իրեն պատկերացնում է այդ կերպարում, սակայն ես դեռ ինձ չեմ պատկերացնում այդ կերպարում։ Կարծում եմ` այդ զգացողությունները կլինեն, երբ հարսի զգեստ կհագնեմ իմ կյանքում եղած փոփոխության շնորհիվ»,– ասաց նա։

 

Մերիին ոգևորել է այն հանգամանքը, որ շատ աղջիկներ իրենց տեսնում են հարսի այդ կերպարում։ «Արձագանքները բավականին շատ են։ Շատ աղջիկներ առանձնացրել են կերպարն իրենց համար։ Բոլոր այն հարսիկներին, ովքեր իրենց պատկերացնում են այդ կերպարում, երջանկություն եմ ցանկանում։ Ուզում եմ` բոլոր նրանք, ովքեր կկրեն ճերմակ զգեստ, կյանքի նոր փուլում միշտ երջանիկ ու սիրով շրջապատված լինեն»,– նշեց նա։

 

Be the first to comment on "«Առաջին անգամ էի հարսի զգեստ հագնում». Մերի Հակոբյանը` աշխարհահռչակ Zuhair Murad–ի հարսանեկան զգեստով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ